#ElectricYerevan. Ցուցարարներից մեկի մոտ կռփազենք է հայտնաբերվել![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հուլիսի 3-ին՝ ժամը 19:45-ին, Բաղրամյան պողոտայից, որտեղ արդեն 13-րդ օրն է, ինչ քաղաքացիները շարունակում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի շուրջօրյա ակցիաները, բերման է ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում: Կռփազենքն առգրավվել է, Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել: Մինչդեռ, Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվն օրեցօր քչանում է: Պողոտայում հուլիսի 4-ի գիշերը մի քանի տասնյակ ցուցարար է գիշերել: Արթնանալուն պես նրանք սկսել են ավլել ու հավաքել փողոցը, գրում է Tert.am-ը: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս մեկ անգամ հորդորել է պողոտան փակած երիտասարդներին չխոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժին և ապամոնտաժել աղբամաններից կառուցված բարիկադները՝ բացելով փողոցը: Հավաքն այլ վայր տեղափոխելու հարցով բանակցությունների հորդորով ոստիկանությունը ցուցարարներին է դիմել հուլիսի 1-ին հրապարակած հայտարարությունում՝ զգուշացնելով, որ Բաղրամյանում մնալու դեպքում «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։ Միաժամանակ, կառույցից հույս են հայտնել, որ «վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների»։ Ոստիկանությունը հուլիսի 2-ին նաև Բաղրամյանից հեռացրել էր ջրցան ու զրահապատ մեքենաները: Կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ նաև՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ուղղակի և անուղղակի ազդեցությունները տարեկան գնաճի վրա կկազմեն մոտ 1.3 տոկոսային կետ: ![]() ![]() #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |