«Ոտքի՛, Հայաստան»-ը պնդում է` ոստիկանությունը խոչընդոտում է խաղաղ նստացույցը30 հուլիսի 2015 - 13:09 AMT PanARMENIAN.Net - «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը շարունակում է հուլիսի 27-ին մեկնարկած նստացույցը Հանրապետության հրապարակում՝ առաջ քաշելով բոլոր այն պահանջները, որոնք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով առաջադրվել էին քաղաքացիների կողմից: Ցուցարարները պնդում են, որ ՀՀ ոստիկանությունն խոչընդոտում է իրենց խաղաղ նստացույց: Նստացույցի նպատակն է իրազեկել ՀՀ քաղաքացիներին, որ ըստ շարժման կազմակերպիչների՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ որևէ գործնական քայլ իշխանությունների կողմից առ այսօր չի կատարվել: Քաղնախաձեռնությունից պնդում են, որ, մասնավորապես, կարգավորում չեն ստացել հետևյալ հարցերը. միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի ամբողջ գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել:
Ինչպես նաև, բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն չի ընտրվել. միայն հուլիսի 27-ին ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է: Բացի այդ, ՀԾԿՀ-ն իր որոշմամբ չի ամրագրել, որ խորհրդատվական ընկերության ընտրությանը մասնակցելու են քաղաքացիները, սակայն ամրագրել է, որ ընտրության վերջնական որոշումը ընդունելու է Կառավարության աշխատակազմը: Շարժման անդամ Դավիթ Սանասարյանը հուլիսի 29-ի երեկոյան տեղեկացրել է, որ իրենք, չնայած նախապես հայտարարված 72-ժամյա նստացույցին, հուլիսի 30-ին նույնպես կլինեն Հանրապետության հրապարակում, գրում է Tert.am-ը: Նա կոչ է արել հավաքների տարբեր օջախներ ստեղծել և հավաքվել նաև հրապարակից դուրս: Ոստիկանությունն իր հերթին ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից՝ սահմանափակելով անհամաչափ տեղաշարժը, որը, ըստ իրավապահների, իրականացվում է օրենքի խախտմամբ: Շարժման անդամներն ամեն կերպ փորձել են ճեղքել ոստիկանական պատը՝ նստացույցը Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում շարունակելու համար, բայց իրավապահները կանխել են փորձերը: Ապա նախաձեռնության անդամները ճեղքել են ոստիկանական շղթան՝ վազելով դեպի հրապարակի «գորգը » և նստել այնտեղ: Ոստիկանները նրանց գրկած՝ ձեռքերից և ոտքերից բռնած տեղափոխել են մայթ, գրում է Aravot.am-ը:
Ակտիվիստները հայտնել են, որ տեղափոխելուց ոստիկանները հարվածել են Սանասարյանի գլխին: Ավելի ուշ ցուցարարները նստել են հետիոտնի համար նախատեսված անցումի վրա, ոստիկանները նորից նրանց տեղափոխել են մայթ: Ցուցարարների պնդմամբ՝ այդ ընթացքում ոստիկանները Սանասարյանի ձեռքերից և ոտքերից բռնած տեղափոխելիս մի քանի անգամ ցած են նետել՝ ողնաշարի վրա: Սանասարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, ապա՝ դուրս գրվել: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավատացրել է, որ նման բան չի եղել և միտումնավոր ոչինչ չեն արել՝ չնայած ակտիվիստի «ոչ ադեկվատ պահվածքին»: #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա |