14  06.08.15 - «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրին նվիրված մամուլի ասուլիս

«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը. Հեծանիվի անվճար դասեր, բացօթյա ֆիթնես ու «ուսանողական» բասկետբոլ

«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը. Հեծանիվի անվճար դասեր, բացօթյա ֆիթնես ու «ուսանողական» բասկետբոլ

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «Կոկա-Կոլա» ընկերությունը հայտարարում են «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի բացումը, որն իրականացվելու է «Գլոբալ Շեյփերզ» ՀԿ-ի և Marog կրեատիվ գործակալության հետ համատեղ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Առաջին անգամ 2014-ին անցկացված «Եղիր ակտիվ, ապրիր առողջ»-ը երկարաժամկետ ծրագիր է, որի նպատակն է խրախուսել առողջ կեսնակերպ վարելը և հավասարակշռված սննդակարգ պահպանելը, ինչի արդյունքում ավելի առողջ հասարակություն կունենանք:

Այս տարի ծրագիրն ընդլայնվել է և մի շարք սպորտային միջոցառումներ է ընդգրկում: Դրանցից են Workout Fest, հեծանվային դասընթացներ, բացօթյա ֆիթնես, լողափնյա վոլեյբոլ, ուսանողական բասկետբոլ, հեծանվային մարաթոն, սպորտային փառատոն: Կպատրաստվեն նաև սննդաբանի և ֆիթնեսի մասնագետների հատուկ ուսուցողական տեսանյութեր, որոնք կտեղադրվեն ֆեյսբուքյան էջում:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Տիգրան Միքայելյանը կարևորեց մասսայական սպորտի զարգացումը Հայաստանում՝ նշելով, որ ծրագրի միջոցառումներին կկարողանան մասնակցել նաև մարզական հատուկ պատրաստվածություն չունեցող մարդիկ, ինչի արդյունքում նրանք կսկսեն վարել ավելի առողջ ապրելակերպ:

«Ազգի, պետության համար կարևոր է, երբ երիտասարդությունը զբաղվում է սպորտով, միաժամանակ, ավելի կարևոր է, երբ սպորտը մասսայականություն է վայելում: Այս միջոցառումների շնորհիվ կկարողանանք մասսակայանացնել ֆիզիկական կուլտուրան, սպորտը՝ առաջնային դարձնելով յուրաքանչյուր քաղաքացու համար սպորտով զբաղվելը, առողջ ապրելը, իսկ դա հետագայում ավելի լուրջ և բարդ առողջապահական, հասարակական, սոցիալական խնդիրներ է լուծելու»,- ասաց Միքայելյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունն առաջնային է համարում սպորտի մասսայականացումը և առողջ ապրելակերպը, ինչպես նաև կարևորում մասնավոր սեկտորի մասնակցությունը երկրի հասարակական կյանքին, առողջապահական, հասարակական խնդիրների լուծմանը:

Ինչպես նշեց «Կոկա-Կոլա» Հելլենիկ Հայաստանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Սահակյանը, ընկերությունը մշտապես առաջնային է համարել իր սպառողների առողջությունը:

«Ընկերությունը նպատակ ունի զարգացնելու և աջակցելու այն ծրագրերին, որոնք խթանում են առողջ ապրելակեպի զարգացմանն ամբողջ աշխարհով մեկ, հատկապես նրանց, որոնք իրականացվում են պետական մարմինների և առողջապահության մասնագետների հետ միասին»,- ասաց Սահակյանը՝ շեշտելով, որ այս ծրագրերի միջոցով ընկերությունը ոգեշնչում է երիտասարդներին կիրառել առողջ ապրելակերպը, սննդակարգը և ֆիզիկական մարզումները իրենց առօրյա կյանքում:

Գլոբալ Շեյփերզ ՀԿ համակարգող Արմենուհի Առաքելյանն իր հերթին նշեց, որ նախագծի նպատակն է հասանելի, պարզ միջոցներով մարդկանց ներգրավել սպորտային միջոցառումներին, հետաքրքություն առաջացնել ակտիվ, առողջ ապրելակերպի հանդեպ: Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի Be Active, Live Healthy ֆեյսբուքյան էջում կարելի է ծանոթանալ բոլոր միջոցառումներին, ստանալ տեղեկատվություն մասնակցության մասին:

Հայաստանի սթրիթ վորքաութ և սթրիթ լիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում Հայաստանի ռեկորդեն սահմանելու՝ միաժամանակ 200 մարզիկի մասնակցությամբ գետնից հրումներ կատարելով: յուրաքանչյուր մարզիկ կիրականացնի 20 հրում, իսկ ընդհանուր թիվը կլինի 4000: Միաժամանակ 4000 հրում իրականացնելու ռեկորդը կգրանցի Դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը (Դյուցազնագիրք):

«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների ցանկը հետևյալն է.

Workout Fest. ՀՀ և Արցախի 28 քաղաքից ժամանած մարզիկներ ցուցադրական ելույթներ կունենան DJ-ից աշխույժ ռիթմերի ուղեկցությամբ (оգոստոսի 9-ին` ժամը 18:00-20:30, Բուենոս Այրեսի այգու մարզահրապարակ):

Վոլեյբոլի լողափնյա մրցումներ. դրանք կանցկացվեն Սևանա լճի ափին, կտրամադրվի անվճար փոխադրամիջոց, սնունդ, սպորտային շապիկներ, գլխարկներ և կմասնակցի DJ: Գրանցվել կարելի է 3-հոգանոց թիմով: Թիմում առնվազն մեկ հոգի պետք է լինի իգական սեռի ներկայացուցիչ (օգոստոսի 22-ին և 23-ին՝ ժամը 10:00-19:00, Սևանի ազգային պարկ):

Հեծանվային դասընթացներ. անվճար հեծանվային դասընթացներ Երևանի Թումանյանի այգում: Պրոֆեսիոնալ մարզիչները հեծանիվ վարելու գործնական ու տեսական դասընթացներ կանցկացնեն, որը կուղեկցվի ակտիվ երաժշտությամբ: Նախօրոք գրանցվողներին կտրամադրվի անվճար հեծանիվ (օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 5-ին, սեպտեմբերի 12-ին` ժամը 09:00-17:00, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-17:00, Գյումրի, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-17:00, Իջևան):

Բացօթյա ֆիթնես. անվճար դասընթացներ: Առօրյա թեթև ու առողջարար վարժություններ Հայաստանի սթրիթ վորքաութi ֆեդերացիայի հիմնադիրներից, որը կուղեկցվի ակտիվ երաժշտությամբ (սեպտեմբերի 13-ին և 19-ին՝ ժամը 9:00-12:00, Թումանյանի այգի):

Բասկետբոլի ուսանողական խաղերԵրևանի համալսարանների ուսանողների միջև. մասնակիցներին կտրամադրվեն անվճար սպորտային վերնաշապիկներ ու գնդակներ: Հաղթական գավաթի համար պայքարը կկայանա հոկտեմբերի 17-ին Սպորտային փառատոնին: Անհրաժեշտ է գրանցվել նախօրոք ու կազմել թիմեր:

Սպորտային փառատոն. հոկտեմբերի 17-ին՝ Ազատության հրապարակում կանցկացվի Մեծ սպորտային փառատոն: Մեկնարկը տրվելու է հեծանվային մեծ արշավով, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել: Հաջորդիվ կանցկացվեն բասկետբոլի և վոլեյբոլի եզրափակիչ մրցումներ՝ հաղթող թիմերի մասնակցությամբ: Ցուցադրական սպորտային ելույթներ ու բացառիկ շոու ծրագիր, ուրախ տրամադրությունը կապահովի DJ-ը:

Միջոցառումներին կարող են մասնակցել բոլորը ցանկացողները՝ նախօրոք ծանոթանալով գրանցման պայմաններին:

«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը կիրականացվի՝ գործակցելով Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և Հայաստանի սթրիթ վորքաութի ֆեդերացիայի հետ: Այն կավարտվի մեծ Սպորտային փառատոնով՝ հոկտեմբերի 17-ին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---