«Շանթ-2015»-. Մշակույթի և սպորտի նախարարությունների անելիքները՝ պայմանական վրանային ավանում 7 սեպտեմբերի 2015 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության՝ քաղաքացիական գերատեսչությունների ներգրավվածությամբ համապետական փուլի վերջին օրը պայմանական իրավիճակում իրենց անելիքներն են ներկայացրել մշակույթի և սպորտի նախարարությունները: Առաջադրված սցենարով, հակառակորդի հետ հարաբերությունները լարվածության այն աստիճանում են, որ ռազմական հարձակման նախապատրաստություն է իրականացվում: Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը: Հայկական կողմը համարժեք գործողություններ է իրականացնում և ՊՆ զորավարժարաններից մեկում վրանային ավան է ձևավորվել, ուր հավաքվել են մի քանի զորամասերի տարբեր ստորաբաժանումներ. դեռևս դաշտային մարտավարական պարապմունքներով զբաղված և հորիզոնի ամենահեռավոր կետը հասնող տարածության վրա մարրզումների փուլում զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու համար մշակույթի նախարարությունը ազգային երաժշտության ու պարերի համերգ ներկայացրեց, իսկ սպորտի նախարարությունը կազմակերպեց միջազգային մրցաշարերի՝ սամբոյի, ըմբշամարտի և հրաձգության, մասնակցող մարզիկների հետ հանդիպում: Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Վրանային ավանում ռազմական գործողությունների պատրաստվող զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Վարդան Խառատյանը նշեց, որ նման մշակութային միջոցառուները նախապատրաստական մարզումներից հետո լիցքաթափում են և պայմանական գործողությունների նախաշեմին կորգևորեն զինվորներին. «Իսկ սպորտը մեր բանակում միշտ է կարևորվել, ամեն օր»: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայում մեկնարկել են ավելի քան 500 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը հատկացրել է միայն 5 մլն լիրա Փաշինյան․ Եթե ժողովուրդն ուզենա իշխանափոխություն անել, կանի «Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր, այսօր Հայաստան, որպես անկախ պետություն, չէինք ունենա», - ասել է նա Միրզոյանը Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի հետ խոսել է ԵՄ հետ գործակցության խորացման հարցերի շուրջ Նրանք անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման հարցերին ԱՄՆ դեսպան․ Գալիք տարիներին նպատակ ունենք թարմացնելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը Նա նշել է, որ Հայաստանը, թեև մարտահրավերների է բախվել, հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային |