Լույս է տեսել արցախյան պատերազմի հերոս Դավիթ Սարապյանին նվիրված գիրք

PanARMENIAN.Net - Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ «Դավիթ Սարապյան. կյանք, ստեղծագործություն, պայքար» գրքի շնորհանդեսը: Գրքում զետեղված է Սարապյանի` «Տիգրան Մեծ» ջակատի կազմում կռվող աշխարհազորայինների ամենավառ ներկայացուցիչներից մեկի ստեղծագործական ժառանգությունը, որը հերոսաբար զոհվեց Արցախի անկախության համար մղվող պայքարում: Այս օրերին նա կլիներ 40 տարեկան, իսկ զոհվեց 26 տարեկանում: Գեներալ Արակդի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոսի) խոսքերով, Դավիթ Սարապյանին բնորոշ էին հազվագյուտ մարտական եւ մարդկային արժանիքներ: «Նա ֆանտաստիկ արիության զինվոր էր, որի համար ամենակարեւրն աշխարհում սերն էր Հայրենիքի հանդեպ»,-ասել է գեներալ Տեր-Թադեւոսյանը:



Իր հերթին Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանն ասել է Դավիթ Սարապյանի մասին. «Նա մեր հաղթանակի հենասյուներից մեկն է, հայ ազգի տաճարի անկյունաքարերից մեկը»:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---