![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Երթ Երևանում ՝ բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու պահանջով![]() ![]() PanARMENIAN.Net - ԼՂՀ դրոշներով և «Ազատություն Լևոն Հայրապետյանին» գրությամբ ցուցապաստառներով Երևանում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի: Մոսկվայի դատարանն օրերս հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում: Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից քայլել են դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության, ապա՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան շենք՝ պահանջելով փոխել գործարար Հայրապետյանի խափանման միջոցը: Նախարարության դիմաց «Ազատություն», «Ազատեք մեր բարերարին» կոչերով նրանք պահանջել են վերջ տալ անգործությանը՝ «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով նամակ հանձնելով արտգործնախարարությանը, գրում է Panorama.am-ը: Նախաձեռնության անդամների համոզմամբ՝ հենց այս օրերին ծնունդով արցախցի Հայրապետյանին կալանավորելը չի կարող պատահականություն լինել: Ցույցի մասնակիցներնարտաքին գերատեսչությունից պահանջել ենանհապաղ կապ հաստատել ՌԴ գործընկերների հետ և փորձել հասնել Հայրապետյանի ազատ արձակմանը: ՌԴ իշխանություններից էլ պահանջվել է դրսևորել առավելագույն օբյեկտիվություն և մարդասիրություն, վերանայել կալանքի պայմանները, հաշվի առնել հանրային արձագանքները և օբյեկտիվ վերաքննությամբ ազատ արձակել Հայրապետյանին կամ էապես մեղմել սահմանված պատիժը, գրում է Tert.am-ը: Հայրապետյանին սատարող քաղաքացիների շարքում էին նաև Երևանի ավագանու «Բարև, Երևան» անդամ Անահիտ Բախշյանը, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը, Հայրապետյանի դուստրը՝ Զարուհին, որնայժմ ապրում է Հայաստանում: Զարուհին ասել է, որ հայրը վատառողջ է, վերջին անգամ նրան տեսել է Ամանորին: Հիմա տեսակցել չեն թույլատրում: «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով երթի մասնակիցները նամակ են հանձնել նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որով կրկին պահանջել են փոխել հայ գործարար Հայրապետյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան: Նամակը հանձնելուց հետո կազմակերպիչներից Սմբատ Ռոստոմյանը նշել է, որ նման բողոքի ակցիաները շարունակական են լինելու և ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն գործարարի խափանման միջոցը փոխելուն: Երթը նախաձեռնող խումբն ապրիլի 19-ին հայտնել է, որ Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի տակ արդեն ավելի քան 15000 մարդ է ստորագրել: Ստորագրահավաք է ընթանում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի տակ: 2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը: Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստյևի մայրից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվագով 700 հազար դոլար շորթելու մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |