25  25.04.16 - Պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում Հալաբյան փողոցի վրա

Նախագահի խոսնակը՝ պայթյունի մասին. Ոստիկանությունը կուժեղացնի պարեկապահակային ծառայությունը

Նախագահի խոսնակը՝ պայթյունի մասին. Ոստիկանությունը կուժեղացնի պարեկապահակային ծառայությունը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»,- նշել է նա:

Կարդացեք նաև՝ Պայթյուն ավտոբուսում՝ Հալաբյան փողոցում. 2 զոհ կա, 6 տուժած (թարմացվում է)

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---