![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Բախումներ Խորենացի փողոցում. Ոստիկանությունը գազ է կիրառել (Թարմացվող)![]() ![]() PanARMENIAN.Net - Խորենացի փողոցում բախումներ սկսվեցին: Հավաքվածներից ինչ-որ մարդիկ սկսեցին շպրել ոստիկանների վրա: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: 02:30 Նոր տվյալներով, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը հասել է 51-ի, նրանցից 28-ը` ոստիկան: 00:59 Խորենացի պողոտայում կրկին թեժ է. ցուցարարներն ու ոստիկանները կրկին քարեր նետեցին իրար վրա: 00:47 Վիրավորվել է 45 մարդ, նրանցից 25-ը՝ ոստիկան: 00:25 13 վիրավոր կա «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը: 00:08 Խորենացի փողոցում հավաքվածները պատրաստվում են աղոթել տեր Ասողիկ քահանայի առաջորդությամբ: 23:49 Բախման ընթացքում վիրավորների թիվն այժմ ճշտվում է: 23:04 Մասնակիորեն փակ է նաև Տիգրան Մեծի պողոտան: 22:52 «Եթե գնդապետի ուսադիրով ոստիկանը թույլ է տալիս պատգամավորի վրա քար նետել, ուրեմն մենք խոսելու բան նրանց հետ չունենք: Բայց նրանք մեր եղբայրներն են, մենք քարեր չենք նետի: Ով քար նետի՝ սադրիչ է», - ասում է Փաշինյանը: 22:49 Քանի հավաքը խաղաղ է՝ ոստիկանությունը պարտավոր է աջակցել դրա անցկացմանը, ասում է Փաշինյանը: 22:47 Փաշինյանն ասում է՝ ՊՊԾ բազայում հանգիստ է: 22:42 «Նրանք ուզում են ցույց տալ, որ էստեղ խուլիգաններ են, առաջ տանել պատնեշը ևս մի կիլոմետր ու անել ինչ ուզում են», - ասում է Փաշինյանը՝ համոզելով ժողովրդին հանդարտեցնել կրքերը: 22:27 Նիկոլ Փաշինյանը միայնակ ուղևորվեց իրավապահների մոտ՝ խոսելու պատասխանատուների հետ 22:20 Դեպքի վայր է ժամանել Նիկոլ Փաշինյանն, ով փորձում է հանդարտացնել կրքերը: 22:11 Դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են ժամանում: 22:06 Բախման ընթացքում վիրավորներ կան քաղաքացիների շարքերից: 22:00 Ցուցարարներից ոմանք խլել են վահանները ոստիկաններից: 21:54 Ոստիկանները ցրում են հավաքվածներին Խորենացի փողոցից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |