Այսօր Հելսինկիում տեղի կունենա Եվրատեսիլ-2007 մրցույթի եզրափակիչ փուլը12 մայիսի 2007 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի կունենա Եվրատեսիլ-2007 մրցույթի եզրափակիչ փուլը: Այդ հեղինակավոր երաժշտական մրցույթում հաղթելու համար կմրցեն 24 երկրների երգիչներ: Ըստ բուքմեկերների, մրցույթի գլխավոր ֆավորիտը Ուկրաինայի ներկայացուցիչ Վերկա Սերդյուչկան է, որը Անդրեյ Դանիլկոի բեմական կերպարն է: Եվրատեսիլ-2007-ին Հայաստանը կներկայացնի երգիչ Հայկոն «Any Time You Need» երգով: Հայկոն հանդես կգա նախավերջինը, 23-րդը: Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում մայիսի 12-ին տեղական ժամանակով 24:00-ին: Հիշեցնենք, որ 2006 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլին: Հանրապետությունը ներկայացնող երգիչ Անդրեն, որը կատարեց «Without your love» երգը, զբաղեցրեց 8-րդ տեղը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |