Ապրիլի լույս 24-ի գիշերը Երեւանում տեղի կունենա ավանդական ջահերով երթը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 24-ի գիշերը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա ավանդական ջահերով երթը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Երթը կմեկնարկի Ազատության հրապարակից 20:00-ին եւ կավարտվի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հաղորդում է ՀՅԴ երիտասարդական թեւի եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մամլո ծառայությունը: Կազմակերպիչները նաեւ կոչ են անում Երեւանի բնակիչներին մեկական մոմ վառել իրենց պատուհանագոգերին ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---