Համաշխարհային շախմատային օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը ջախջախել է ադրբեջանցիներին, տղամարդկանց հավաքականը` ֆրանսիացիներին22 նոյեմբերի 2008 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Դրեզդենում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ փուլում Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի հավաքականի հանդեպ: Էլինա Դանիելյան- Զեյնաբ Մամեդյարովա, Լիլիթ Մկրտչյան- Թուրքան Մամեդյարովա, Նելլի Աղինյան- Նարգիզ Ումուդովա եւ Լիլիթ Գալոյան- Նարմին Քազիմովա հանդիպումներն ավարտվել են հայ շախմատիստների հաղթանակներով:8-րդ փուլից հետո մրցութային իրադրությունն ունի հետեւյալ տեսքը. Չինաստան` 14 միավոր, ԱՄՆ, Ուկրաինա, Լեհաստան, Սերբիա` 13-ական միավոր, Վրաստան, Հայաստան, Սլովենիա, Ռումինիա` 12-ական միավոր, Ռուսաստան, Հունգարիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Հնդկաստան, Ուզբեկստան, Վյետնամ, Արգենտինա, Լիտվա` 11-ական միավոր: 9-րդ փուլում Հայաստանի հավաքականը կհանդիպի Արգենտինայի հավաքականի հետ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, 3,5-0,5 հաշվով հաղթանակ տանելով Ֆրանսիայի հավաքականի հանդեպ, շարունակում է գլխավորել մրցութային ցանկը: 8-րդ փուլից հետո մրցութային իրադրությունը հետեւյալ տեսքն ունի. Հայաստան` 15 միավոր, Իսրայել` 14, Ռուսաստան, Ուկրաինա` 13, Ադրբեջան, Գերմանիա` 1, Չինաստան, Վյետնամ, Ֆրանսիա, Սլովակիա` 12-ական միավոր: Շաբաթ օրը հայ շախմատիստները կհանդիպեն Իսրայելի հավաքականի հետ: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |