ՀՀ Կրթության նախարարությունը Մայրենի լեզվի օրը նշել է կրթական ոլորտի աշխատավորների պարգեւատրմամբ 2 մարտի 2009 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր հերթական անգամ պատվոգրերով պարգեւատրել է կրթական ոլորտի աշխատավորներին: Պատվոգրերով են պարգեւատրվել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Լեռնիկ Հակոբյանը, ՀՀ Կրթության նախարարության Պետական լեզվի տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը, Արմենիա հեռուստատեսության «Հայրենիք եւ սփյուռք» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ալինա Խաչատրյանը, Վաղարշապատ քաղաքի N6 միջնակարգ դպրոցի տնօրեն, հայոց լեզվի եւ գրականության դասավանդող Գայանե Սաֆարյանը, ՀՀ Արագածոտնի մարզի մարզային վարչության աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ եւ երգչուհի Սուսաննա Սաֆարյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Արծրուն Ավագյանը, Տավուշի մարզի Չորաթանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Մարիետտա Լազրյանը:Շնորհակալագրերով պարգեւատրվել են ՀՀ Կրթության նախարարության Պետական լեզվի տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը, Կրթության նախարարության Պետական լեզվի տեսչության հսկողության բաժնի պետ Եսայի Թադեւոսյանը, Երեւանի պետական Խնկո Ապոր անվ. մանկական գրադարանի գլխավոր գրադարանավարուհի Մարիա Կոշկակարյանը: «Ժամանակակից աշխարհում արժեքները շատ արագ են փոխվում: Մենք փորձում ենք պահպանել մեր մայրենի լեզուն. դա մի առաքելություն է, որը պետք է իրականացնի մեզնից յուրաքանչյուրը: Բոլորին շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում կատարած աշխատանքի համար»,- նշել է Սպարտակ Սեյրանյանը: Նրա խոսքով, կրթության, գիտության, մշակույթի ոլորտի աշխատողների գործունեությունը թույլ կտա պահպանել մայրենի լեզուն Հայաստանի տարածքում: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |