Երեւանում անց է կացվում երկրաշարժի արձագանքման միջազգային խաղարկային վարժանք24 մարտի 2009 - 15:09 AMT PanARMENIAN.Net - 2009 թ. մարտի 24-26-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը - Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնելու են INSARAG-ի` (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանք:Ծրագրի իրականացմանն աջակցել են Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SDC) եւ Տեխնիկական աջակցության գերմանական ընկերակցությունը (GTZ): Ինչպես այսօր վարժանքի բացման ժամանակ հայտարարել է Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, նման միջազգային խաղարկային վարժանքն ուղղորդված է աղետների դեպքում համագործակցությանը, ջանքերի համախմբմանը եւ համակարգմանը` մարդկանց փրկելու մեթոդների առավել կատարելագործման նպատակով: «Պատահական չէ, որ նման վարժանք կազմակերպվում է Հայաստանում, որտեղ տարերային աղետների վտանգը չափազանց մեծ է: Այն մեր փրկարարներին հնարավորություն է տալիս համագործակցելու տարբեր երկրներից իրենց գործընկերների հետ», - ասել է նա: Պաշտոնական բացմանը ներկա են եղել ՄԱԿ-ի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան, ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանն ու ՀՀ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պարտականությունները կատարող Բուշրա Հալեպոտան մատնանշել է հնարավոր երկրաշարժերին լավ նախապատրաստվելու եւ համակարգման, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային արձագանքման առումով, գործուն մեխանիզմներ ունենալու, մարդկանց հայտնաբերման եւ փրկման, երկրաշարժի հետեւանքների վերացման ուղղությամբ անհապաղ եւ արդյունավետ գործողություններ ապահովելու անհրաժեշտությունը: Վարժանքը նպատակ ունի բարձրացնել պետական կառավարման - տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկությունը INSARAG-ի կողմից աղետներին արձագանքելու մեթոդաբանության վերաբերյալ, ինչպես նա- փորձարկելու միջազգային - ազգային արձագանքողների համակարգումն ու համագործակցությունը այնպիսի խոշոր աղետների ժամանակ, ինչպիսին երկրաշարժն է: Վարժանքին մասնակցելու են 22 երկրների աղետների կառավարման հարցերով զբաղվող ղեկավարներ - USAR-ի թիմեր, ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ իրենց տեղական գործընկերների հետ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ - համապատասխան հաստատությունների արտակարգ իրավիճակներով զբաղվող ղեկավարներ: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |