Երեւանում կքննարկեն Հայաստանի գյուղական շրջաններում ընտանեկան բռնության խնդիրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին «Լիզա» հիմնադրամը «Գյուղական ընտանիքում բռնության հիմնահարցերը» ծրագրի շրջանակներում, որն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, կանցկացնի քննարկում եւ «Լռության տարածք» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը:



«Ֆիլմի համար մենք ամենահամապատասխան անվանումը համարեցինք «Լռության տարածքը»: Շատ դժվար էր գտնել այնպիսի մարդկանց, որոնք կխոստովանեին, որ իրենց ընտանիքներում տեղ են գտել խնդիրներ եւ բռնության դեպքեր: Մեծամասնությունը գերադասում է լռել եւ կոծկել այդ խնդիրը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ֆիլմի ռեժիսոր Մարիամ Օհանյանը:



Քննարկմանը կմասնակցեն «Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի» նախագահ Սուսաննա Վարդանյանը, զանազան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիոլոգներ, իրավաբաններ:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---