Երեւանում տեղի է ունեցել itel.am ինտերնետային նախագծի շնորհանդեսը25 մարտի 2009 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել www.Itel.am (Advanced Armenia) ինտերնետային նախագծի շնորհանդեսը:«Այսօր մենք ներկայացնում ենք Itel.am-ը, որը ստեղծվել է որպես հարթակ` ՀՀ հեռահաղորդակցության, ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների լուսաբանման ու ինտերակտիվ քննարկման համար», -չորեքշաբթի օրը լրագրողներին հաղորդել է նախագծի ստեղծման նախաձեռնող «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը: Շնորհանդեսին մասնակցել են «Վիվասել-ՄՏՍ» եւ «ԱրմենՏել» կապի օպերատորների ներկայացուցիչները: Շնորհանդեսի ընթացքում Արա Թադեւոսյանը ներկայացրել է կայքի հիմնական կառուցվածքը, որը բաղկացած է երեք բաժնից. «Մեդիամաքս»-ի նորություններն ու հարցազրույցները IT, հեռահաղորդակցության եւ ինտերնետի ոլորտների վերջին զարգացումների մասին, կապի եւ ինտերնետ պրովայդերների ծառայությունների համեմատական նկարագրություն, բլոգեր, որոնք հատուկ Itel.am-ի համար վարում են խոշոր ընկերությունների ղեկավարները: «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, իր հերթին, ողջունել է Մեդիամաքս գործակալության նախաձեռնությունը: «Այդ կարգի կայքերի ստեղծումը հանրությանը կօգնի լինելու առավել իրազեկ կապի օպերատորների մասին վերջին նորությունների առնչությամբ», - ասել է նա: Ռալֆ Յիրիկյանը հատկապես ընդգծել է www.Itel.am կայքում ընկերությունների ղեկավարների բլոգերի առկայությունը` նշելով, որ այդ գործառույթը կնպաստի հանրության հետ անմիջական կապի ապահովմանը: «Ինչը թույլ կտա մեծացնել բնակչության վստահությունը եւ մեր գործունեությունը դարձնել ավելի բաց ու թափանցիկ»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: «Այդ կարգի կայքի ստեղծումը կնպաստի «վերլուծաբանների ընկերակցության» ձեւավորմանը, որոնք ոչ միայն կկարողանան հետեւել օպերատորների ոլորտի նորություններին, այլեւ վերլուծել դրանք», -ավելացրել է «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ www.Itel.am կայքի գործարկումը կնպաստի որակյալ հայալեզու ինտերնետային ռեսուրսների առկայության հետ կապված խնդիրների լուծմանը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Մամիջանյանը ԵԽԽՎ–ում խոսել է ԼՂ–ում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության համակարգված ոչնչացման մասին Նա նշել է, որ մշակութային ժառանգության պահպանությունը հավաքական պատասխանատվություն է ԵԽԽՎ-ն բանաձևով հավանություն է տվել խաղաղության գործընթացին և կոչ արել Բաքվին ազատել բոլոր հայերին Վեհաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը |