Հայաստանի ոստիկանությունը հերքել է կտավներն առեւանգողի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունը հերքել է Հայաստանի 39-ամյա քաղաքացի Մանվել Վ-ի խոստովանության վերաբերյալ տեղեկատվությունը` Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի բաժանմունքից 18 գեղանկար գողանալու մասին:



«Ոչ ոք չի դիմել ոստիկանություն` խոստովանելով թե ինքն է գողացել 18 կտավները Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի բաժանմունքից»,-PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ոստիկանության մամլո քարտուղար Սայաթ Շիրինյանը: Նա նաեւ հավելել է, որ կողոպուտի հաջորդ օրը թանգարանի պահակը դիմել էր ոստիկանություն, հայտնաբերելով կոտրելու միջոցով կատարված գողությունը:



Մարտի լույս 31-ի գիշերը Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի բաժանմունքից 18 նկար են գողացել, որոնց թվում նաեւ Այվազովսկու, Բաշինջաղյանի, Թերլեմեզյանի եւ հայ գեղանկաչության այլ վարպետների գործեր:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---