Հասարակական տրանսպորտի վարորդներն Երեւանում գործադուլ են հայտարարել

PanARMENIAN.Net - Առավոտյան Հայաստանի մայրաքաղաքոի փողոցներում իշխում էին տաքսիները, իսկ կանգառներում անսովոր բազմամարդ էր: Մի քանի երթուղիների մշտական ուղեւորները ստիպված էին օգտվել տաքսի ծառայություններից: Թիվ 99, 123, 250, 90, 77, 44 երթուղային տաքսիները չէին աշխատում` վարորդները գործադուլ էին հայտարարել: Իսկ այն վարորդներն, որոնք շարունակում էին աշխատել, հայտարարել են, որ համաձայն են գործադուլի մասնակիցների պահանջներին:



Ըստ վարորդների, գազի գնի աճն եռակի անգամ ավելացրել է վարորդների ծախսերը, ընդ րում, որ ուղեվարձը նույնն է մնացել` 100 դրամ: Վարորդները պահանջում են քաղաքային իշխանություններից լուծել այդ հարցը:



PanARMENIAN.Net ի թղթակցի Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային բաժնի պետի հետ կապվելու բոլոր փորձերն ապարդյուն եղան:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---