2009-ի ամռանը Մենդելեեւի աղյուսակում կարող է հայտնվել նոր տարր` «Հայաստանը»23 ապրիլի 2009 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ հայկական սփյուռքի զարգացման հեռանկարներին նվիրված մամլո ասուլիսին ռուս ակադեմիկոս, Դուբնա քաղաքի Ֆլորովի անվան Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական տնօրեն, Հայաստանի ԳԱԱ օտարերկրյա անդամ Յուրի Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի բացառում Մենդելեեւի պարբերական աղյուսակում «Հայաստան» անունով տարրի հայտնվելու հնարավորությունը: Ակադեմիկոսը հնչեցրեց մի քանի մանրամասնություններ. «Դուբնայում մենք սինթեզել ենք Մենդելեեւի աղյուսակի 5 ամենածանր տարրերը: Իսկ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի Օքրիջի ամերիկյան ազգային լաբորատորիայի հետ մենք պայմանավորվել ենք, որ մեզ մոտ` Դուբնայում, կսինթեզենք վեցերորդ տարրը` աղյուսակի 117-րդ տարրը, որը եւ կկոչվի «Հայաստան»: Ինչպես հաղորդում է Յուրի Հովհաննիսյանը, Օքրիջի ազգային լաբորատորիան այդ նպատակների համար «կպատրաստի» Բերկլի անունով արհեստական տարր: Այդ հատուկ նյութը առանձնահատուկ է եւ «ապրում» է 320 օր: Մասնիկների հզոր խումբ ստանալու համար Դուբնայի լաբորատորիայում կպատրաստվի անհրաժեշտ սարքավորում եւ արագացուցիչ: Յուրի Հովհաննիսյանը հայտնեց, որ փորձարկումները կսկսվեն հուլիսի սկզբին, «Իսկ հուլիսի 22-ին ես կլինեմ Երեւանում: Եկե'ք սպասենք այդ օրվան եւ կտեսնենք»: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |