Հայաստանի «Զբաղվածության պետական ծառայությունը» զբաղվում է գործազուրկների խնդիրներով

PanARMENIAN.Net - Հայաստանի «Զբաղվածության պետական ծառայությունն» ամեն տարի ծրագիր է մշակում աշխատանքի շուկայում սոցիալական ճնշումների հետեւանքները մեղմացնելու համար: «2009 թվականից ի վեր գործակալությունն ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են աշխատուժի շուկայում համաշխարհային ճգնաժամի հետեւանքների մեղմացմանը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը:



Նրա խոսքերով, «Գործատուին աշխատավարձի մի մասի փոխհատուցման միջոցով աշխատուժի շուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանը նպաստող» ծրագրում 2009թ. սկզբից ի վեր ներգրավվել են աշխատանք փնտրող 46 մարդ, որոնց թվում 12-ը սահմանափակ հնարավորություններով մարդիկ են: «Աշխատավարձի մասնակի փոխհատուցումը օգնում է անմրցունակ մարդկանց տեղավորվել աշխատանքի»,-ասել է Սիմոնյանը: Ընդ որում, նա հավելել է, որ 2007-2008թթ. այս ծրագրում ընդգրկված 175 աշխատանք որոնողների մեծ մասը շարունակում է աշխատել:



Գործակալությունը «Ֆինանսական աջակցություն գործազուրկներին եւ հաշմանդամներին ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման նպատակով պետգրանցման գործում» ծրագրի շրջանակներում խորհրդատվություն է տրամադրում այն մարդկանց, որոնք ցանկանում են մասնավոր գործ բացել, եւ հոգում է գրանցման եւ համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման հետ կապված ծախսերը: «Այս ծրագրի շրջանակներում ձեռնարկատիրական գործունեություն է սկսել 14 աշխատանք որոնող»,-ասել է գործակալության պետի տեղակալը:



Ըստ Սիմոնյանի, «Պրոֆեսիոնալ ուսուցման կազմակերպում» ծրագրի շրջանակներում ներգրավվել են այն գործազուրկներն, որոնք հայտ են ներկայացրել պրոֆեսիոնալ ուսում ստանալու համար (71 մարդ) :



Գործակալության սոցիալական ծրագրերի թվում Սիմոնյանն առանձանցրել է «Հատուցվող սոցիալակն աշխատանքներ» ծրագիրը, որը հիմնականում ժամանակավոր կամ սեզոնային բնույթ է կրում: Այս ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետն ու Հայաստանի մարզերի ղեկավարները 107 միջոցառումներ են հաստատել, որոնց շրջանակներում 1571 աշխատանք որոնող անձ ապահովվել է ժամանակավոր աշխատանքով: «Այս ծրագրի իրագործումը մեկնարկել է բոլոր մարզերում, բացառությամբ Արարատի մարզի, իսկ երկրի շատ մարզերում այն սպասված է, քանի որ մասնակիորեն մեղմացնում է սոցիալական լարվածությունը գյուղական ընտանիքներում»,-ասել է Սիմոնյանը:



Հայաստանի «Զբաղվածության պետական ծառայության» տվյալներով գործազրկության մակարդակը ՀՀ-ում 2009թ. ապրիլի 1-ի դրությամբ 6,8 տոկոս է:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---