Մոսկվայում խոզի գրիպի կասկածները չեն հաստատվել 2 մայիսի 2009 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Պարզվեց, որ ուրբաթ օրը Մոսկվայում խոզի գրիպի կասկածով հոսպիտալացված երկու ռուս կնոջ մոտ պարզապես մրսածություն էր: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն: Երկու կանայք էլ Ռուսաստան ժամանել էին ԱՄՆ-ից:Նրանցից առաջինը Ռուսաստան էր ժամանել հինգշաբթի առավոտյան: Նա ԱՄՆ-ում եղել է մի քանի ամիս: Կինը ջերմությունով հոսպիտալացվել էր I-ին ինֆեկցիոն հիվանդանոց: Երկրորդ հոսպիտալացված կինը Սմոլենսկի բնակչուհի էր, ով Նյու Յորքում ուսումնասիրում էր անգլերեն լեզուն: Նրան ինքնաթիռից իջեցրել էին ջերմությամբ եւ հոսպիտալացրել, հաղորդում է Medportal.ru-ն: Մայիսի 1-ի դրությամբ վարակ արձանագրվել է աշխարհի 11 երկրում: Հիվանդությունը հաստատվել է 331 մարդու մոտ: Լաբորատոր հաստատված 156 դեպք արձանագրվել է Մեքսիկայում` որը դարձել է համաճարակային բռնկման աղբյուր: Հարավային Ամերիկայում խոզի գրիպի առաջին դեպքի մասին տվյալներն առայժմ պաշտոնական վիճակագրության մեջ չեն ներառվել: Ինչպես հաղորդում է AFP-ին, վկայակոչելով առողջապահության մարմինները, հիվանդության մեկական դեպք գրանցվել է նաեւ Դանիայում եւ Հոնկոնգում: Վարակվածներից 10 մարդ (ինը` Մեքսիկայում եւ մեկը` ԱՄՆ-ում) վախճանվել են: Աշխարհի մյուս երկրներում խոզի գրիպից մահացածներ չկան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական խորհուրդների համաձայն, նրանք, ովքեր ցանկանում են իրենց զերծ պահել խոզի գրիպով վարակվելուց, պետք է ձեռքերը լավ լվանան օճառով եւ դիմեն բժշկի մրսածության ախտանշանների դեպքում: ԱՀԿ-ը խոզի գրիպի պանդեմիան ճանաչել է «անխուսափելի»: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա Միրզոյան․ Ադրբեջանը նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում պայմանագրի ստորագրումը երկարաձգելու համար Նա նաև կարևորել է սահմանազատման գործընթացի շարունակականությունը ՆԳՆ․ Համացանցում փորձում են ոստիկանության անունից գումարներ շորթել Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց Նոր օվերդրաֆտ՝ EvocaHOME Oվերդրաֆտը ձեռք բերելու համար ընդամենը պետք է ունենալ առնվազն 1 տարի գործող հիփոթեքային վարկ |