Հանրային խորհուրդը դատարանից ծանուցագիր չի ստացել

PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռք եւ արտաքին ինտեգրման» հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությունների արդյունքներն անվավե՞ր կճանաչվեն, թե՞ երկրորդ փուլ կանցկացվի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռք եւ արտաքին ինտեգրման» հարցերի հանձնաժողովի համակարգող Կարեն Բեքարյանը հայտարարել է, որ դեռեւս քննարկվում են հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված որոշումների տարբերակները: «Այդ առնչությամբ պաշտոնական հայտարարություն կարվի մայիսի 4-ին», - հայտարարել է նա:



Այն հարցին, թե արդյո՞ք դատարան է դիմել պաշտոնական թեկնածուներից մեկը` Գագիկ Մինասյանը, որն այդ մասին հայտարարել էր PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, Բեքարյանը պատասխանել է, որ Հանրային խորհուրդը դատարանից ծանուցագիր չի ստացել:



Ապրիլի 22-ին տեղի էր ունեցել Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռք եւ արտաքին ինտեգրման» հարցերի հանձնաժողովի նիստ: Նիստում հանձնաժողովի գրանցված 192 մասնակցից ներկա էր 156 մարդ: Օրակարգում դրված էր հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, ով, համաձայն կանոնադրության, ինքնաբերաբար դառնում էր Հանրային խորհրդի հաջորդ 12 անդամներից մեկը:



Ձայների հաշվարկից հետո, առաջին տեղը զբաղեցրել էր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դոցենտ Գագիկ Մինասյանը` 71 ձայնով, երկրորդ տեղում ` Ռուբեն Սաֆարյանը` 39 ձայնով, երրորդ տեղում ` Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ձայների հաշվարկման ընթացքում պարզվել է, որ որոշիչ 71-րդ քվեաթերթիկն անվավեր էր, ինչի արդյունքում Գագիկ Մինասյանի եւ Ռուբեն Սաֆարյանի միջեւ միջադեպ էր տեղի ունեցել: Միջադեպից հետո Գագիկ Մինասյանն PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել էր, որ պատրաստվում է դիմել դատարան:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---