Մեկնարկում է «Տուն դարձիր» նախագիծը, որի նպատակն է ծանոթացնել երիտասարդ սփյուռքահայերին պատմական հայրենիքին 7 մայիսի 2009 - 22:27 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ սփյուռքահայերի այցելությունը Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ իրականացվում է «Տուն դարձիր» նախագիծը: Ծրագրի նպատակն է ծանոթացնել երիտասարդ սփյուռքահայերին պատմական հայրենիքի, նրա մշակույթի, ավանդույթների հետ, նպաստել հայրենասիրությանը: Ծրագիրը մեկնարկում է 2009 թվականի մայիսին: 6 ամսվա ընթացքում 14-25 տարեկան հայ երիտասարդներ տարբեր երկրներից կհյուրընկալվեն Հայաստանում: Մասնակիցների դիմավորումը եւ ճանապարհումը կկազմակերպվի ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Նախատեսվում է նաեւ մի քանի միջոցառումների անցկացում, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ակտիվորեն շփվել հայաստանցի իրենց հասակակիցների հետ, կապեր հաստատել, ծանոթանալ ՀՀ պատմությանն ու տեսարժան վայրերին, այցելել ցուցահանդեսներ ու փառատոներ, թատրոններ: Նաեւ կիրագործվեն հայոց լեզվի եւ գրականության, հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմության կրթական ծրագրեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |