«Զվարթնոցի» խոսնակ․ Չվերթերի վայրէջքին խանգարել է ուժգին քամին![]() 26 հունիսի 2024 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի լույս 26–ի գիշերը չվերթերի վայրէջքների հետաձգումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով՝ ուժգին քամով։ Այդ մասին ասել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ «4 չվերթի հետ է կապված եղել խնդիրը՝ Դոհա-Երևան, Ռիգա-Երևան, Դուբայ-Երևան, Սոչի-Երևան։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան, հետո մի փոքր ավելի ուշ վերադարձել է։ Մոսկվա-Երևան չվերթն է մի փոքր ուշացումով վայրէջք կատարել»,- մանրամասնել է նա։ Մամուլի խոսնակը վստահեցրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնված է։ Հունիսի լույս գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել մի շարք չվերթեր։ ![]() ![]() Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |