Հնդկաստանի կառավարությունը 220 000 ԱՄՆ դոլար է հատկացրել Լոռու մարզում գյուղական դպրոցի հիմնանորոգմանը

PanARMENIAN.Net - Այսօր «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ Հայաստանում Հնդկաստանի լիազոր դեսպան Րինա Պանդեյը ստորագրեցին համաձայնության հուշագիր, ըստ որի` հնդկական կողմը Հիմնադրամին կտրամադրի ավելի քան 400000 ԱՄՆ դոլար, որից շուրջ 220000 ԱՄՆ դոլարը կուղղվի Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցի հիմնանորոգմանը:



Ինչպես հաղորդում է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը, կողմերի միջեւ գործակցության հաստատման գործընթացին նպաստել է ՀՀ Արտգործնախարարությունը` ի դեմս Հնկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի:



«Հուսով եմ` այս համագործակցությունը կլինի շարունակական, եւ Հիմնադրամի որդեգրած «Գյուղերի զարգացման ծրագիրը» կունենա եւս մեկ հովանավոր»,- իր խոսքում նշեց Արա Վարդանյանը:



Հնդկաստանի դեսպանի հավաստմամբ` Արծնի գյուղի դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընտրությունը Հնդկաստանի կառավարությանն է, որն առաջիկայում էլ մտադիր է շարունակել համագործակցությունը Հիմնադրամի հետ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---