Երեւանում տեղի կունենա «Հայաստանի գյուղական համայնքների զարգացում» թեմայով խորհրդաժողովը27 մայիսի 2009 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին Երեւանում տեղի կունեա «Հայաստանի գյուղական համայնքների զարգացում» 3-րդ խորհրդաժողովը: Այն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ներկայացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում եւ գյուղական համայնքներում 2008-2009 թթ. ընթացքում իրականացված ծրագրերը, զարգացման խնդիրները եւ հնարավորությունները: Փորձագետների կողմից կներկայացվեն համայնքների զարգացմանն ուղղված կրթական եւ առողջապահական ծրագրեր, կքննարկվեն իրավական հարցեր, որոնց թվում է միջհամայնքային միավորումների հիմնադրման նշանակությունը, համայնքային սեփականության, մասնավորապես` հողօգտագործմանն առնչվող հիմնախնդիրները, գյուղատնտեսական ապրանքների առեւտուրը եւ այլն: Որպես գլխավոր զեկուցող հանդես կգա Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |