Երեւանում բացվել է «Մանկության աշխարհ EXPO 2009» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարային կենտրոնում տեղի կունենա «Մանկության աշխարհ EXPO 2009» ցուցահանդեսը: Չորս օրվա ընթացքում ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նկարչության եւ քանդակագործության մրցույթներ, հաղթողները կստանան մրցանակներ եւ պատվոգրեր:



«Մանկության աշխարհ EXPO 2009» ցուցահանդեսին մասնակցում են մանկական «ԼՕԼՕ» ամսագիրը, «Play City» զվարճությունների կենտրոնը, «Զանգակ-97» հրատարակչությունը, «Bebetto» խանութ-սրահը եւ մանկական արտադրանքի շատ այլ ներկայացուցիչներ:



Ցուցահանդեսը կիրականացվի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի աջակցությամբ:



Ցուցահանդեսին մասնակցում է չորս մանկատուն Հայաստանի տարբեր շրջաններից (Գյումրի, Գավառ, Երեւան), որտեղ երեխաները կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները: Ցուցահանդեսը կուղեկցվի հագեցված մշակութային ծրագրով:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---