WWF-ն եւ ՀՀ Բնապահպանության նախարարությունը նշում են Շրջակա միջավայրի միջազգային օրը 3 հունիսի 2009 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Երեւանի Մոսկվա կինոթատրոնում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայկական մասնաճյուղի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Բնապահպանության նախարարության աջակցությամբ տեղի կունենա որսագողության մասին փաստագրական ֆիլմի շնորհանդես, ինչպես նաեւ Հայաստանի բնության լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսը եւ ֆիլմի պրեմիերան նվիրված են շրջակա միջավայրի պահպանության Միջազգային օրվան: Բացմանը մասնակցելու են երկրի մի քանի նախարարությունների, տարածքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: WWF-ն աշխարհի խոշորագույն հասարակական բարեգործական կազմակերպություններից է, հիմնադրվել է 1961-ին: Հիմնադրամի ավելի քան 5000 աշխատակիցներ աշխատում են 100 երկրներում: Ամեն տարի WWF-ն իրականացնում է ավելի քան 1200 տնտեսական նախագծեր: Գլխավոր նպատակը` Երկրի կենսաբանական բազմազանության պահպանումն է: WWF-ն Երեւանում գործում է արդեն 8 տարի: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |