Թեղուտի պաշտպանության խումբը հայցով դիմել է դատարան` պահանջելով դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը

PanARMENIAN.Net - Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչներն այսօր հայտարարել են «Վալեքս խմբի» դեմ հայցով դատարան դիմելու մտադրության մասին, որը 2007թ. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու իրավունք էր ստացել:



Նրանք նաեւ հայտարարել են, որ նախագիծը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը, ինչպես նաեւ միջազգային իրավական նորմերը, հատկապես որոնք, չի նշվել:



«2008թ. տեղի է ունեցել հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ տպավորություն ստեղծեվեց, թե համապատասխան քայլեր կձեռնարկվեն օրենսդրական թերությունների եւ օրենսգրքի խախտումները վերացնելու համար: Ցավոք դա չարվեց եւ դատարան դիմելուց բացի մենք այլընտրանք չունենք»,-ասել է խմբի անդամ Սոնա Այվազյանը:



Իր հերթին փաստաբան Հայկ Ալումյանը, որը նախապատրաստել է հայցը, հաստատել է. «Ակնհայտ է, որ շահագործման նախագիծը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը, ինչպես նաեւ միջազգային իրավական նորմերը»:



«Վալեքս խմբի» ներկայացուցիչ Վահրամ Ավագյանն ընդգծել է.«Մենք բազմիցս ենք ասել եւ պատրաստ ենք կրկնել, որ երբեք չենք պարտավորվել արմատապես բացառել բնապահպանական վնասը, սակայն մենք մշակել ենք եւ մտադիր ենք աշխատել մի ծրագրով, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել հնարավոր բնապահպանական վնասը»:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---