Հայաստանում ամփոփվել են «Կենգուրու 2009» լրացուցիչ մրցույթի արդյունքները

PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամն ամփոփել է «Կենգուրու 2009» մրցույթի շրջանակներում լրացուցիչ ընտրական մրցույթի արդյունքները: «Կենգուրուի» այս տարվա հաղթող Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանցի Էռնա Պետրոսյանի հետ միասին այս ամռանը Ռումինիա կմեկնեն նաեւ «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանցի Հայկ Տեփանյանը եւ Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 10-րդ դասարանցի Արմինե Հովհաննիսյանը:



Հաղթողների մրցանակը կդառնա ուղեւորությունը Եվրոպա եւ մասնակցությունը եվրոպական դպրոցական ճամբարին:



«Կենգուրու 2009» մրցույթի արդյունքներով 111 մասնակիցներ հասել են լավագույն արդյունքների, 355-ը արժանացել են հատուկ մրցանակների: Մնացած մասնակիցները ստացել են խրախուսական մրցանակներ: Մրցույթին մասնակցում էին երկրի 570 դպրոցներ:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---