Հայկական առաքելական եկեղեցին տոնախմբել է Սբ. Հռիփսիմյանց կույսերի պայծառ հիշատակը

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Հայկական առաքելական եկեղեցին տոնախմբել է Ս. Հիփսիմյանց կույսերի պայծառ հիշատակը: Հռիփսիմյանց կույսերի պայծառ հիշատակին մատուցվել է Սբ. Պատարագ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի մասնակցությամբ, որի առաջ սրբերի մասունքները հանդիսավոր կերպով տեղափոխվել են Սբ. Հռիփսիմե վանք:



Պատարագիչն էր Սբ. Հռիփսիմեի վանահայր Տ. Մատթեոս աբեղա Պողոսյանը: Պատարագի ընթացքում Հայաստանի տարբեր շրջաններից վանք ժամանած բազում ուխտավորներ առիթ ունեցան մոտենալու - օրհնություն ստանալու Սբ. Հռիփսիմեի մասունքներից:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---