Հայաստանի ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Օրերս Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի է ունեցել «Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանն է:



«Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար» գրքում ներկայացված են համաշխարհային ճգնաժամի հետեւանքները Ռուսաստանի համար եւ ներկայացված են հակաճգնաժամային ծրագրեր, ինչպես նաեւ տնտեսական կայունություն ապահովելու հնարավորություններ:



«Հուսով եմ, որ սոցիալ-քաղաքական ճգնաժամի շնորհիվ մենք կվերագնահատենք տնտեսական գիտելիքների կարեւորությունը»,- ասել է գրքի հեղինակ Աբել Աղանբեգյանը:



Գրքի շնորհանդեսի ժամանակ ներկա է եղել եւ ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---