Հայաստանում «Մարսո» մականունով հայտնի տեղական «օրենքով գող» է սպանվել

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին` ժամը 9.30-ին, մեղայականով ոստիկանության Արարատի բաժանմունք է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ,1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը եւ հայտնել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ, հանցավոր աշխարհում որպես «օրենքով գող» հայտնի, 1960 թ. ծնված «Մարսո» մականունով Մարզպետունի Պետրոսյանի հետ անձնական հարցեր պարզելու համար նույն օրը գնացել է Գոռավան եւ ժամը 9.20-ի սահմաններում, նրա տան մուտքի մոտ, իր անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով, սպանելու նպատակով, կրակել է Պետրոսյանի վրա: Բաժնում Պ. Շաբոյանը ներկայացրել է որսորդական հրացան եւ 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ: Մ. Պետրոսյանը տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ մահացել է:



Պ. Շաբոյանը ձերբակալվել է եւ սպանության փաստով կատարվում է նախաքննություն:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---