Տիգրան Սարգսյանը խոստացել է, որ «Լույս» հիմնադրամը կաջակցի աշխարհի առաջատար բուհերն ընդունված ուսանողներին24 հունիսի 2009 - 21:44 AMT PanARMENIAN.Net - «Ֆինանսների պակասը մեր խնդիրն է: Ձեր խնդիրն է ընդունվել աշխարհի առաջատար բուհեր, իսկ մենք միջոցներ կգտնենք»,-ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ տեղի ունեցած հանդիպմանը: Տ.Սարգսյանը հավաստիացրել է ուսանողներին, որ առաջատար բուհեր ընդունվելու դեպքում նրանք կստանան «Լույս» հիմնադրամի աջակցությունը, որը ստեղծվել է մասնավոր նախաձեռնությամբ եւ բարեգործական նպատակներով 2008թ. ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ, որը նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հիմնադրամի նպատակն է ապահովել Հայաստանի եւ սփյուռքի ուսանողների ուսումը առաջատար բուհերում: Ըստ վարչապետի, հիմնադրամի բյուջեն 2009թ. կրթական ծրագրերի համար կազմել է 400 մլն դրամ: Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաեւ, որ անհրաժեշտության դեպքում կարելի է լրացուցիչ միջոցներ գտնել: «Հիմնադրամը ստեղծվել է եւ գործում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ, իսկ դա մի փաստ է, որ պարտավորեցնում է աշխատել թափանցիկ ու բաց»,-ասել է վարչապետը: «Լույս» հիմնադրամի Կրթական ծրագրերի խորհրդին Տիգրան Սարգսյանից բացի անդամակցում են նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարդապետ Մեսրոբ Արամյանը եւ ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն միաձայն ընտրվել է Ժակլին Կարաասլանյանը, որը ուսանողների հետ հանդիպմանը հավաստիացրել է. «Իմ պրոֆեսիոնալ գործունեության վերջին 25 տարին լավ նախապատրաստություն էին նման կարեւոր աշխատանքի համար»: Տ.Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ դեռեւս չի ձեւավորվել հիմնադրամի աշխատակիցների կազմը եւ կոչ է արել ամեն կերպ սատարել Ժակլին Կարաասլանյանին իր աշխատանքում: Ըստ «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենի, հիմնադրամի կրթական ծրագիրը պետք է երկու հարց լուծի` ավելացնել աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների քանակը, ինչպես նաեւ ստեղծել նման բարձրակարգ համալսարաններ ավարտած հայ ուսանողների ու մասնագետների ցանց: «Լույս» հիմնադրամի դանդաղ եւ ոչ թափանցիկ աշխատանքի առիթով արտահայտված դժգոհությունները վարչապետը բացատրել է ծրագրի բարդությամբ եւ հասարակական կարեւորությամբ: Նա նաեւ ընդգծել է, որ կրթական ուղղվածությունից բացի, հիմնադրամի բաղադրիչներն են գիտական ու մշակութային ծրագրերը, իսկ հիմնադրամն ընդհանուր առմամբ բարեգործական է: Իրականացվող բարեգործական-մշակութային ծրագրերի թվում Տ.Սարգսյանը նշել է լեգենդար բրիտանական Jetro Tull խմբի համերգն ու աշխարհահռչակ հայ երաժիշտ Ջիվան Գասպարյանի հոբելյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |