Մոտ օրերս Հայաստանում նախատեսվում են տեղումներ եւ ջերմաստիճանի իջեցում

PanARMENIAN.Net - Վերջին երկու օրվա ընթացքում ուժեղ քամին եւ կարկուտը մեծ վնաս են հասցրել Հայաստանի մի քանի շրջաններին` Կոտայքին, Լոռու մարզին, Արագածոտնին եւ Գեղարքունիքին:



Երեւանում վնասվել էին բնակելի տների տանիքները, բազմաթիվ ծառեր էին տապալվել:



Ինչպես PanARMENIAN. Net-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի օդերեւութաբանական ծառայությունից, մոտ օրերս օրվա երկրորդ կեսին եւ գիշերը նախատեսվում են տեղումներ քամիների, անձրեւի տեսքով, իսկ երկրի հյուսիսային շրջաններում նախատեսվում է կարկուտ:



Վաղն օդի ջերմաստիճանը կլինի 30 աստիճանից ցածր, իսկ հուլիսի 12-ից օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա` հովիտներում 35-36 աստիճան, իսկ լեռնային շրջաններում 25-27 աստիճան:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---