ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու «Միասին» շարժման ծրագրերին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Միասին» երիտասարդական համահայաստանյան շարժման` հանուն բարեփոխումների եւ երկրի արդիականացման ծրագրի կրթական ֆորում-ճամբար, որը գտնվում է Սեւանի ափին: Նախագահը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, երիտասարդներից հետաքրքրվել նրանց ճամբարային առօրյայով: Ճամբարականները նախագահինպատմել են իրենց կազմակերպած թեմատիկ քննարկումների, ժամանցի, նաեւ` նոր մտահղացումների մասին, որոնք կընդգրկվեն «Միասին» շարժման ապագա ծրագրերում:



Սերժ Սարգսյանն ասել է, որ ուրախ է տեսնելու հարյուրավոր երիտասարդների, ովքեր համատեղ անցկացրած այս օրերին ձեռք են բերել ճամբարային օգտակար փորձառություններ, որոնց մասին հիշողությունները մշտապես կուղեկցեն նրանց: Նախագահը հաջողություն էմաղթել «Միասին» շարժմանը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց նախաձեռնություններին եւ ծրագրերին:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---