Ջավախքցի ու արցախցի ուսանողները ուսման համար կվճարեն այնքան, որքան ՀՀ քաղաքացիները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ փոխխոսնակ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» - «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ: Հեղինակն առաջարկում է օրենքները լրացնել դրույթով, որը սահմանում է. «Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափաքանակ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող` ՀՀ քաղաքացիների նկատմամբ»:



Օրինագծի նկատմամբ կառավարության դրական կարծիքը ներկայացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ մինչ օրինագծի ԱԺ լիագումար նիստում քննարկումը, օրինագծի հեղինակը ներկայացնի վիճակագրություն: Առաջարկն ընդունելի էր օրինագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանի համար: Այս օրինագիծը -ս կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---