Երիտասարդական ստեղծագործության միջազգային փառատոնը հավաքել է Նալչիկում ԱՊՀ երկրների ուսանողներին

PanARMENIAN.Net - Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաքում բացվել է երկրորդ ԱՊՀ երկրների երիտասարդական ստեղծագործության միջազգային փառատոնը «Տաղանդների համագործակցություն` 2009»: Փառատոնը կազմակերպվել է ԱՊՀ անդամ-երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:



Ինչպես հաղորդում է ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը, ավելի քան 200 երիտասարդ տաղանդներ ԱՊՀ-ի 9 երկրներից` Բելոռուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից կմասնակցեն փառատոնին:



Փառատոնի ընթացքում, որը կշարունակվի հինգ օր, կանցկացվեն տարբեր միջոցառումներ` մրցույթներ, համերգներ, Էլբրուսի նվաճում եւ այլն:



Փառատոնը երկրոր անգամ է անցկացվում Կաբարդինա-Բալկարիայի Պետական համալսարանի բազայի վրա:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---