Մոսկվայում բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ է կայացել «Հեռուստամարաթոն 2009» շրջանակներում26 հոկտեմբերի 2009 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ամենամյա «Հեռուստամարաթոն 2009» ազգային տուրքի շրջանակում Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակացել են ռուսաստանաբնակ շուրջ 80 հայազգի գործարարներ: Դրամահավաք-ճաշկերույթին մասնակցել են նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:Հանգանակված գումարներն ուղղվելու են Շուշիի զարգացման ծրագրերին: Դիմելով միջոցառմանը մասնակից մեր հայրենակիցներին` Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է. «Այս անգամ հանգանա֊կու֊թյուններն ուղղվելու են Շուշի քաղաքի զար֊գացման ծրագրերին: Այն Շուշին, որ Արեւելյան Հայաստանի կրթական ու մշակութային կենտ֊րոն֊ներից էր, այն Շուշին, որով մենք մշտապես հպարտացել ենք, այսօր մեր աջակցության կա֊րիքն ունի: Աշխարհում երեւի քիչ կան այնպիսի բարդ ճա֊կատագիր ունեցող քաղաքներ, ինչպիսին Շուշին է: Մեր տարածաշրջանում չի եղել մի պատերազմ, որի ընթացքում մեծապես չտուժեր մեր գեղեցիկ բերդաքաղաքը: Բավական է հիշել, որ վերջին եր֊կու հարյուր տարում Շուշին առնվազն տասնհինգ անգամ ձեռքից ձեռք է անցել: Դրա֊նով այն տասնապատիկ ավելի թանկ է մեզ համար»: Ուղերձում Հայաստանի նախագահն աշխարհի հայերին կոչ է արել մասնակցել հեռուստամարաթոնին, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |