Եվրախորհրդի ներկայացուցիչ տպավորված է Հայաստանի իշխանությունների աջակցությամբ երիտասարդական քաղաքականությանը 2 նոյեմբերի 2009 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդի երիտասարդության եւ սպորտի հարցերով դիրեկտորիատի ղեկավար Ռալֆ Ռենե Վայնգարդներին: Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարն ասել է, որ ցանկացած պետության համար երիտասարդության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետը կարեւորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս օգտագործել ԵԽ-ի փորձը համատեղ ծրագրեր իրականացնելիս եւ խորացնել համագործակցությունը: ԵԽ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ տպավորված է Հայաստանի իշխանությունների ու կառավարության կողմից երիտասարդական քաղաքականությանը տրամադրվող ուշադրության ու օժանդակության համար: Ռալֆ Ռենե Վայնգարդները կարեւորել է այն դերակատարությունը, որ ունեն հայ երիտասարդները հակամարտությունների կարգավորման ու միջմշակութային երկխոսության զարգացման գործում: ՀՀ կառավարության ղեկավարն ասել է, որ ԵԽ ներգրավածությունն ու դերակատարությունը տարածաշրջանային երիտասարդական երկխոսության խթանման գործում պետք է մեկ աստիճան բարձրանա եւ, եթե լինեն նման ծրագրեր, կառավարությունը կաջակցի դրանց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |