Հայաստանում աճել է պաշտպանիչ բժշկական դիմակների պահանջարկը 9 նոյեմբերի 2009 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մարդիկ անհանգստացած են ասեկոսեներով այն մասին, որ Հայաստանում «խոզի գրիպի» վարակի կասկածով դեպք է արձանագրվել, եւ վերջին մի քանի օրվա ընթացքում երկրում պաշտպանիչ բժշկական դիմակների պահանջարկն աճել է:«Վերջին 5 օրվա ընթացքում պաշտպանիչ բժշկական դիմակների վաճառքն աճել է: Մեր դեղատանը միայն օրվա երկրորդ կեսին վաճառվում է 80 դրամ արժողությամբ 150-200 պաշտպանիչ բժշկական դիմակ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց «Ֆարմեքս» դեղատան աշխատակիցը: Ավելի վաղ Հայաստանի Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակագիտական տեսչության մասնագետ Լիանա Թորոսյանը հայտնել էր, որ «Հայաստանում A/H1N1 («խոզի գրիպ») հարուցիչով վարակի կասկածով դեպք է արձանագրվել, եւ ներկա պահին հիվանդի անալիզների նմուշը փորձաքննության համար ուղարկվել է Լոնդոն»: Նա ընդգծել էր նաեւ. «Պետք չէ խուճապի մատնվել: Պարզապես շարունակեք պահպանել անձնական հիգիենայի կանոնները»: Պաշտոնական տվյալների համաձայն, մինչ օրս Հայաստանում «խոզի գրիպի» ոչ մի դեպք չի արձանագրվել: Սակայն, անկախ դրանից, 2010թ. հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին խոզի գրիպի դեմ պատվաստանյութ է տրամադրելու: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |