2011 Հայաստանում չեն լինի հանրակրթական դպրոցների շրջանավարտներ

PanARMENIAN.Net - «Հանրային կրթության ոլորտում շարունակական փոփոխությունների արդյունքում, 2011 թ-ն Հայաստանում չեն լինի հանրակրթական դպրոցների շրջանավարտներ: Մասնավոր դպրոցները բացառություն եւս չեն կազմում», - նշել է նոյեմբերի 10 կայացած մամլո ասուլիսում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:



Նախարարը խորհուրդ տվեց դպրոցականներին եւ նրանց ծնողներին չհավատալ հակառակը պնդող դպրոցների տնօրեններին, եւ ընդգծեց «Եթե ձեզ խոստանում են, որ դպրոցը 2011 թ-ն կունենա շրջանավարտ` դա օրենքի խախտում է»:



Նա նաեւ ավելացրեց, որ Հայաստանում ներկայումս կան 10 դասարանցիներ, որոնք 12-ամյա համակարգի են անցել, եւ հենց այդ պատճառով 2011 թ-ն երկրում չի լինի շրջանավարտ:



Ինչ վերաբերվում է բուհերին, ապա եկող տարի մենք կունենանք 19 հազար 100 ուսանող, որոնք կուսանեն պետական կրթական համակարգում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---