Նոյեմբերի 18-ն «Օրհուս» կենտրոնում տեղի կունենա «Հողային ռեսուրսների կայուն կառավարում» թեմայով քննարկումը10 նոյեմբերի 2009 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին «Օրհուս» կենտրոնում տեղի կունենա «Հողային ռեսուրսների կայուն կառավարում» թեմայով քննարկումըՀայաստան եւ Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից կկազմակերպվի կլոր սեղան, որտեղ կքննարկվի «Հողային ռեսուրսների կայուն կառավարում» ի նպաստ Հարավային Կովկասի տարածաշրջանում հողերի դեգրադացիայի նվազեցման եւ աղքատության դեմ պայքարի ծրագրի ընթացքը եւ կներկայացվի առաջին փուլի հաշվետվությունը: Ծրագրի առաջին փուլում ծրագրի փորձագետների խմբի կողմից Դեբեդ գետի ավազանում իրականացվել է հողի դեգրադացիայի տենդենցների ուսումնասիրում եւ վերլուծություն: Հիմք ընդունելով հետազոտության արդյունքները`ներկայացվել են կոնկրետ հանձնարարականներ: Ներգրավված փորձագետների աշխատանքային խմբի կողմից հետազոտությունը ներառել է Դեբեդ գետի ամբողջ ավազանը (ՀՀ տարածքում): Արդյունքում ուսումնասիրվել է գետի ավազանի հողային կազմը, բուսական աշխարհը, ընդհանուր տնտեսության, գյուղատնտեսության վիճակը, ներկայացվել է բնական աղետների (սողանքներ, սելավներ, ջրհեղեղներ) դինամիկան, կատարվել է բնական ռեսուրսների ընդհանուր գնահատում: Հանդիպման ընթացքում ծրագրում ընդգրկված փորձագետները կխոսեն կատարված աշխատանքների մասին - աշխատանքը կներկայացնեն ավելի լայն քննարկման համար: ՀՀ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները եւս կներկայացնեն իրենց տեսակետը առկա աշխատանքի շուրջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |