Գեորգի Պոչեպցով. Չկա տեղեկատվական պատերազմ, կա տեղեկատվական գերակայություն11 նոյեմբերի 2009 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում փոխվել են խաղի կանոնները. Տեղի ունեցավ աշխարհի կտրուկ զարգացում , իսկ դրան համապատասխանաբար անհրաժեշտ են մտավոր աջակցություն, բնակչության հետ երկխոսություն: Այդ շրջանակներում առաջանում է ուրիշ պարադիգմ` հետաքրքրություն տեղեկատվական դաշտի հանդեպ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ուկրաինացի պրոֆեսոր, կոմունիկացիոն տեխնոլոգիաների փորձագետ Գեորգի Պոչեպցովը: Նրա խոսքերով, այսօր կարելի է ձեւափոխել տեղեկատվական դաշտը, իսկ արդյունքները ստանալ ֆիզիկական դաշտի մակարդակի վրա: Ընդ որում նա նշեց, որ ֆիզիկական դաշտը այլեւս չի հետաքրքրում զինվորականներին:Նա նաեւ նշեց, որ լարված տեղեկատվական իրավիճակ կարող է լինել նաեւ այն երկրների միջեւ, որոնք գտնվում են բավական բարեկամական հարաբերություններում: «Հակամարտությունը` յուրաքանչուր կենսական համակարգի նորմա է», - ասել է Պոչեպցովը: Պոչեպցովը ասել է, որ «տեղեկատվական պատերազմ» տերմինը պետք է հեռացվի մարդկանց գիտակցությունից:Դա ավելի շուտ պետք է կոչվի տեղեկատվական գերակշռություն է, գերակայություն է, քան տեղեկատվական պատերազմ: Գեորգի Պոչեպցովը ավելի քան 50 գրքերի հեղինակ է տեղեկատվական պատերազմների եւ կոմունիկացիոն տեսությունների վերաբերյալ: Հայաստան նա հրավիրվել էր ՀՀ նախագահի վարչակազմին կից տեղեկատվական եւ հասարակության հետ կապերի կենտրոնի եւ Հայկական հասարակության հետ կապերի ասոցիացիայի կողմից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |