Միջազգային հետախուզության մեջ գտնվում է 256 Հայաստանի քաղաքացի12 նոյեմբերի 2009 - 15:56 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի հիմնական խնդիրներն են` ոստիկանական ծառայություններին եւ ազգային իրավապահ այլ մարմիններին առավելագույնս ապահովել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության տրամադրության տակ առկա տեղեկատվությամբ, արագ եւ արդյունավետ կապ հաստատել Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական մարմինների հետ` օպերատիվ տեղեկատվությունը փոխանակելու եւ իրացնելու նպատակով», - հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը:Նրա խոսքերով, Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ունի կապեր կազմակերպության բոլոր 188 անդամների հետ եւ ակտիվ համագործակցում է եվրոպական երկրների հետ, այդ թվում նաեւ Ռուսաստանի, Գերմանիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի, ՄԱԷ հետ: Նա հայտարարել է, որ իրականացված աշխատանքների եւ օպերատիվ միջոցառումների շնորհիվ 2009 թ-ի 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 21, ձերբակալվել 20, էքստրադիցիայի ենթարկվել է 8 հետախուզվող անձ: «Ներկայումս միջազգային հետախուզության մեջ գտնվում է 256 Հայաստանի քաղաքացի», - հաղորդել է Վարդան Եղիազարյանը: Նա նշել է, որ միջազգային հետախուզությունը հայտարարվում է այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են ծանր հանցագործություններ «սակայն միայն այն դեպքում, երբ սպառված է ներքին եւ ԱՊՀ շրջանակներում հետախուզության միջոցները»: Խոսելով հանցագործությունների հայտնաբերման միտումների մասին, որոնք գտնվում են միջազգային հետախուզության մեջ, նա ասել է, որ նշմարվում է դրական տեղաշարժ, հայտնաբերված հանցագործությունների թիվը աճել է 40%: Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, արդյո՞ք Հայաստանի Ինտերպոլի ուշադրության տակ է գտնվում հայ որբերի ճակատագիրը արտասահմանում, նա պատասխանել է, որ այս տարի Հայաստանի ԱԳՆ-ն եւ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության վարչության հետ համատեղ ստուգվել է 36 հայ որբերի դրությունը (ԱՄՆ, Ֆրանսիա): «Մեր ստուգումների արդյունքները ցույց տվեցին, որ երեխաները գտնվում են լավ ձեռքերում, եւ անհանգստության համար պատճառ չկա», - ասել է Եղիազարյանը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |