Հայաստանի տարածքում նոյեմբերի 5-11 երկու երկրաշարժ է արձանագրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում նոյեմբերի 5-11 երկու երկրաշարժ է արձանագրվել 3 եւ ավելի բալ ուժգնությամբ, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:



Էպիկենտրոնում 3-4 բալ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին Աշոցք գյուղից չորս կիլոմետր հյուսիս:



Հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հերքել է լուրերն այն մասին, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ սահմանի մոտ` հայկական Փամբակ գյուղից հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ ցնցում է արձանագրվել:



4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել նաեւ Թուրքիայի Դողուբայազետ քաղաքից 27 կմ հյուսիս-արեւելք:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---