Կոնսուելո Վիդալ. Ես հեռանում եմ Հայաստանից գեղեցիկ հուշերով եւ ընդմիշտ կմնամ նրա բարեկամը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում։



Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել տիկին Վիդալին` պաշտոնավարման չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքի եւ Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Մեծ նշանակություն տալով ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին` Նախագահ Սարգսյանն ասել է. «Խոսքն այստեղ միայն ֆինանսական միջոցների մասին չէ, շատ ավելի կարեւոր են փորձը, ներգրավվածությունն ու համեմատվելու հնարավորությունը»:

Կոնսուելո Վիդալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-Հայաստան գերազանց փոխգործակցության համար: Նա ասել է, որ մեկնում է հիանալի հիշողություններով, եւ մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:



Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ տարածքների համաչափ զարգացման, հաջորդ տարի նախատեսվող մարդահամարի կազմակերպման հարցերի շուրջ: ՄԱԿ-ի մշտական համակարգողն ուշագրավ է համարել Հայաստանի օրինակը, որ տնտեսության վրա թեեւ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն է ունեցել, այնուամենայնիվ սոցիալական ծրագրերը լիովին պահպանվել են:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---