Երեւանի եւ Կալինինգրադի քաղաքապետները Համաձայնագիր ստորագրեցին համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետԳագիկ Բեգլարյանն ու Կալինինգրադ քաղաքի քաղաքային խորհրդիղեկավար Ալեքսանդր Յարոշուկը ստորագրել են Համաձայնագիր՝ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործակցության վերաբերյալ:



Փաստաթղթի ստորագրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2009 թվականի հունիսին՝Կալինինգրադի մարզիպատվիրակության Երեւան այցելության ընթացքում, երբ քաղաքապետներ Գագիկ Բեգլարյանն ու Ալեքսանդր Յարոշուկը անցկացրել էին տարբեր բնագավառներում սերտորեն համագործակցելու բանակցություններ։



Կալինինգրադում ստորագրված Համաձայնագիրն ամրագրում է գործակցության տարբեր ուղղություններ. կողմերը պայմանավորվել են աջակցել առ-տրատնտեսական կապերի ընդլայնմանը, ապահովել ներդրումների եւ գործարարության վստահելի պայմաններ, անցկացնել ցուցահանդեսներ, տոնավաճառներ, գործարար հանդիպումներ, երկու քաղաքներում ստեղծել առեւտրի եւ մշակութային տներ։ Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող առաջնահերթ ուղղություններից են համարվել նա- շինարարարությունը, բնապահպանությունը, գիտությունը, կրթությունը, պատմամշակութային ժառանգության պահպանումը, բնակչության սոցիալական պաշտպանվածությունը, սպորտն ու զբոսաշրջությունը:



Կալինինգրադի քաղաքապետ Ալեքսանդր Յարոշուկը նշել է, որ տնտեսությունը կարեւոր տեղ ունի երկկողմ համագործակցության մեջ եւ այդ իսկ առումով պետք է հստակեցնել ապրանքների անունները, որոնց փոխանակումը կարող է փոխշահավետ լինել կողմերի համար: Օրինակ, Կալինինգրադը կարող է հայկական շուկան ապահովել ձկնարդյունաբերության տեսականիով, իսկ Երեւանն, իր հերթին, կարող է Կալինիգրադի մարզ արտահանել էկոլոգիապես մաքուր բանջարեղեն - միրգ։



Երեւանի քաղաքապետԳագիկ Բեգլարյանը ընդգծել է, որ պետք է ակտիվացնել մշակութային ծրագրերի եւ այցերի փոխանակումը, ինչից առաջնահերթ կարող են օգտվել մանկական խմբերն ու աշակերտները։ Օրինակ, Հայաստանի երեխաները, որոնց ընտրությունը կատարում են վարչական շրջանների ղեկավարներն ու կրթօջախները, արդեն հնարավորություն ունեն հանգստանալ Մոսկվայում, իսկ այժմ նրանց համար Ռուսաստանի աշխարհագրությունը կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով Կալինիգրադի մարզը: Կալինիգրադի մանուկներն էլ ամռանը կարող են հանգստանալ հայկական կուրորտներում՝ առողջությունը վերականգնելով Հայաստանի ջերմ ար-ով։



Քաղաքապետները վստահություն են հայտնել, որ գործընկերային համագործակցության Համաձայնագիրը հնարավորություն կտա ամրապնդել երկու քաղաքների ու երկրների ջերմ հարաբերությունները։

Իսկ Երեւանի եւԿալինինգրադի միջեւ կապերն ավելի սերտացնելու համար, քաղաքապետ Ալեքսանդր Յարոշուկի կարծիքով, հարկավոր է ստեղծել ուղիղ ավիաչվերթ երկու քաղաքների միջեւ:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---