Գերմանիայի դեսպանատունը մտադիր է համագործակցել Երեւանի բուհերի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը հանդիպել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը դեսպանին ներկայացրեց համալսարանում գերմաներենի դասավանդման ներկա խնդիրները:



Իր հերթին Հանս Յոհեն Շմիդտը նշեց, որ Գերմանիայի դեսպանատունը մտադիր է գերմանական ակումբ բացել Երեւանում, որը կհամագործակցի Երեւանի բուհերի հետ եւ թույլ կտա գործնականում կիրառել գերմաներեն լեզուն:



ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` հույս հայտնելով, որ սահմանը երկրների միջեւ շուտով կբացվի:



Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորը դեսպանին պարգեւատրել է համալսարանի 70-ամյակի պատվավոր հուշամեդալով:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---