Երեւանյան դատարանը կասեցրել է Կովկասի ինստիտուտի դեմ գործը

PanARMENIAN.Net - Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պատասխանողի միջնորդությունը եւ կասեցրել է «Արարատ» կենտրոնի հայցի հիման վրա Կովկասի ինստիտուտ հիմնադրամի դեմ հարուցված դատական քննությունը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնել են Կովկասի ինստիտուտում:



«Արարատ» ռազմավարական կենտրոնը եւ տնօրեն Արմեն Այվազյանը Կովկասի ինստիտուտին դատի է տվել` պահանջելով հերքել Հայերի ցեղասպանության փաստը ժխտող հրապարակումը: Կենտրոնը գտնում է, որ 2008 թ. Կովկասի ինստիտուտի հրապարակած «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը», ժողովածուում տեղ է գտել TESEV «Թուրքական տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների» ստամբուլյան հիմնադրամի աշխատակից Այբարսա Գուրջուլուի «Հայաստան - Թուրքիա. հավերժական փակուղի՞» զեկույցը, որում, Այվազյանի պնդմամբ, հեղինակը կասկածի է ենթարկում Հայերի ցեղասպանության պատմական փաստը, ինչպես նաեւ բազմաթիվ անգամ խեղաթյուրում է «ցեղասպանություն» բառը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---