Լավրենտի Միրզոյան. Հայաստանի շատ պետծառայողներ նույնիսկ սեփական անունը տառասխալներով են գրում 8 դեկտեմբերի 2009 - 17:10 AMT PanARMENIAN.Net - «Լեզվի պետական տեսչությունը լուծում է ազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Հենց այդ փաստի գիտակցումն ու առավել արդյունավետ աշխատելու ձգտումը ստիպեցին մեզ մշակել եւ կառավարություն եւ ԱԺ հանձնել օրինագծերի մի փաթեթ, որով նախատեսվում է շուրջ 60 փոփոխություն կատարել համապատասխան օրենքներում: Ինչպես կառավարությունում, այնպես էլ ԱԺ-ում մեր առաջարկությունը կքննարկվի: Մեր առաջարկների մի մասն ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ ընդգրկվել են վարչական խախատումների նոր օրենսգրքում»,-դեկտեմբերի 8-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը: Ըստ նրա, պետությունն անում է հնարավորը տեսչության արդյունավետ աշխատանքի ապահովման համար, սակայն տեսչությանը տրամադրված է մի հին մեքենա, իսկ 16 տեսուչների աշխատավարձը 70 հազար դրամ է: «Մենք հետեւում ենք ոչ միայն գովազդին, հեռուստա- եւ ռադիոեթերին, այլ նաեւ անց ենք կացնում պետական նշանակության փաստաթղթերի, օրինակ, հայերեն լեզվով ՀՀ, ԼՂՀ աշխարհագրական ատլասների փորձաքննություն»,-պարզաբանել է տեսչության պետը: Լեզվի պետական տեսչությունը 2008 թվականին 40 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 1 մլն 300 հազար դրամ: «Այսօրվա դրությամբ, բազմաթիվ իրավաբանական անձիք փաստաթղթերը վարում են բացառապես օտար լեզվով, իսկ ուսումնական հաստատությունները չունեն հայոց լեզվի ընդունելության քննություն: Հարկավոր է օրենքով ամրագրել այն չափանիշները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ստուգել հայոց լեզվի իմացությունը պետծառայողների շրջանում»,-ասել է Միրզոյանը: «Հայաստանի շատ պետծառայողներ նույնիսկ սեփական անունը տառասխալներով են գրում: Գործերի նման վիճակը չի կարող չխոչընդոտել գրական հայերենով ուսուցման իրական բազայի ստեղծմանը: Իսկ օրենքով այդ պահանջի խախտումը տուգանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկ գումարով»,-ասել է Միրզոյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |